AM
12 Փետրվար 2013 - 11:48 AMT

Հայաստանի Ազգայնական միավորումը սատարում է Սերժ Սարգսյանին

Հայաստանի Ազգայնական միավորման քաղաքական խորհրդի հավաքի ժամանակ միաձայն որոշվել է ՀՀ նախագահական ընտրություններում միավորման բոլոր անդամների ձայները տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

«Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է ընդունել ՀՀ նախագահական ընտրությունների մասնակից, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:

«Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը սատարում է Սերժ Սարգսյանին «Հայրենանվեր մահապարտներ» հայրենասիրակական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

« Հայրենանվեր մահապարտներ» հայրենասրիական հասարակական կազմակերպության անդամները գնահատում են ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հայրենապաշտ գործունեությունը եւ նախագահական ընտրություններում քվեարկելուեն Սերժ Սարգսյանի օգտին» :

«Գետաշեն հայրենակցական բարեգործական միավորում» հասարակական կազմակերպությունը սատարում է Սերժ Սարգսյանին

«Գետաշեն հայրենակցական բարեգործական միավորում» հասարակական կազմակերպության վարչությունը իր արտահերթ նիստում որոշում է ընդունել ՀՀ նախագահական ընտրություններում իր ձայնը տալ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին եւ կոչով դիմել Հայաստանի տարբեր շրջաններում բնակվող բոլոր գետաշենցիներին եւ համակիրներին` միանալ իրենց նախաձեռնությանը: