Այսօր՝ ժամը 17.30-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում 250 նորապսակ զույգերի մասնկացությամբ կկատրավի Տյառնըդնառաջի ժողովրդական տոնախմբություն: Ժամը 17.00-ին եկեղեցում կկատարվի երեկոյան նախատոնակ ժամերգություն, որից հետու եկեղեցու բակում խարույկ կվառվի: Բոլոր նորապսակները կստանան սիմվոլիկ հուշանվերներ և բացիկներ: Արարատյան հայրապետական թեմից հայտնում են, այս տարի Տյառնընդառաջի օրը համընկել է Մեծ Պահքի շրջանին, երբ վարագուրված է խորանը: Սակայն տերունական տոնի կապակցությամբ բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները: Մատուցվում է բաց պատարագ, որի ընթացքում տրվում է հաղորդություն: Թեմից տեղեկացնում են նաև, որ տոնը շարժական չէ և ամեն տարի անփոփոխ նշվում է փետրվարի 14-ին: Պարզապես փետրվարի 13-ի երեկոյան ըստ եկեղեցու օրացույցի, սկսվում է նոր օր, կատարվում է նախատոնակ, իսկ նորապսակները, ժողովրդական ավանդության համաձայն, վառում են խարույկներ:





