AM
13 Փետրվար 2013 - 07:27 AMT

Դժվարանցանելի են Ամասիա-Աշոցք, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է.

Փետրվարի 13-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: Սաստիկ բքի պատճառով դժվարանցանելի են Ամասիա-Աշոցք, Գյումրի-Բավրա ճանապարհահատվածները:

Սելիմի լեռնանցքի եւ Սիսիանի ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: