AM
13 Փետրվար 2013 - 07:37 AMT

Շիրակի մարզում ձնաբքի հետևանքով 9 ավտոմեքենա է արգելափակվել

Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում («Ծաղկաձոր» հյուրանոցի մոտ) հրշեջ-փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել ձյան մեջ արգելափակված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Շիրակի մարզի Ամասիա-Ցողամարգ-Ղազանչի-Աղվորիկ-Ալվար գյուղերի ավտոճանապարհներին ձնաբքի հետևանքով արգելափակված 9 ավտոմեքենա (30 ուղևորով), 10 ուղևոր տեղափոխվել է Աշոցք գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատ, 14 ուղևոր` Ամասիա գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատ և 13 ուղևոր` Աղվորիկ գյուղ: Երևանի Նորագավիթ թաղամասում փրկարարները դուրս են բերել ցեխակույտի մեջ արգելափակված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան: