Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն եվրոպական տարածաշրջանում դիտվում է սուր շնչառական վարակների տարածվածության շարժընթաց հարավից հյուսիս։Հարավում իրավիճակն արդեն կայունանում է, իսկ հյուսիսում աճի միտումը դեռ շարունակվում է։90%դեպքերում արձանագրվում են գրիպի Ա, մնացած դերքերում`Բ տեսակները:
Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ:Ռուսաստանի Դաշնության միշարք վարչական միավորներում դիտվում է սուր շնչառական վարակների սեզոնային աճ:
Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է: Դիտվում է սեզոնային բնականոնըն թացք:Հանրապետությունում իրականացվող մոնիտորինգի տվյալներով Հայաստանում սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2013թվականի ընթացքում 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 1,1անգամ: Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է, որ 2013 թվականի 4-րդ շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն շաբաթվա համեմատ նվազել է գրեթե 1,7 անգամ: Հանրապետությունում ներկայումս շրջանառում են գրիպի վիրուսի Ա և Բ տեսակները:





