AM
10 Սեպտեմբեր 2005 - 03:02 AMT

ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԿԻԼԻԿԻԱ» ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

Նախօրեին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է «Կիլիկիա» առագաստանավի նավապետ Կարեն Բալայանին, փոխնավապետ Սամվել Կարապետյանին, գրող, հրապարակախոս Զորի Բալայանին եւ անձնակազմի մյուս անդամներին, ովքեր օրերս են վերադարձել նավարկության երկրորդ փուլից, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում ծովագնացները ԱԳՆ ղեկավարին պատմեցին նավարկության մանրամասների մասին: Նրանք գոհունակություն հայտնեցին շատ վայրերում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների եւ տեղի հայ համայնքի հետ համագործակցության կապակցությամբ, որի շնորհիվ հաճախ հնարավոր է եղել լուծել ճամփորդության հետ կապված մի շարք հարցեր: Վ.Օսկանյանը բարձր է գնահատել այս արտասովոր նավարկության դերը եւ անձնակազմի խիզախությունն ու վճռականությունը` նշելով, որ «Կիլիկիան» յուրովի դարձել է Հայաստանի խորհրդանիշը: Նա նավաստիներին շնորհակալություն է հայտնել խիզախ ձեռնարկի համար եւ հաջողություն մաղթեց նավարկության վերջին փուլում: