ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հեռուստաբանավեճի է հրավիրում գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին: Այս մասին տեղեկանում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: Սերժ Սարգսյանին հեռուստաբանավեճի հրավեր Րաֆֆի Հովհաննիսյանը առաջին անգամ չէ, որ անում է:
Բանավեճի հրավեր շարունակ անում է նաև մեկ այլ թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի հետ բանավեճը չկայացավ: Բագրատյանը սպասել էր թեկնածուներին, սակայն նրանցից որևէ մեկը այդպես էլ չէր ներկյացաել:
Այս ընտրություններում թեկնածուների բանավեճ ոչ մի կերպ չի ստացվում: Վերլուծական շրջանակները բազմիցս հայտարարել են, որ ընտրությունների ընթացքը միապաղաղ ու անհետաքրքիր է բանավեճերի բացակայության պատճառով նաև:





