Այսօր ամենուրեք կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ պարզ եղանակ:
Օդի ջերմաստիճանը ցերեկը 1-2 աստիճանով կբարձրանա:
Հայպետհիդրոմետից հայտնում են, որ հնարավոր է քամի 18-22մ/վրկ արագությամբ, տեղ-տեղ սաստիկ բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց, անկախ տեղումների առկայությունից որոշ տեղերում՝ դժվարանցանելիություն:
Վրաստանի ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:





