AM
14 Փետրվար 2013 - 05:41 AMT

Տաքսիստները ցույց են անելու. Պատճառը արտոնագրային վճարի թանկացումն է

Տաքսու վարորդները պատրաստվում են բողոքել արտոնագրային վճարների թանկացման դեմ: Այսօր նրանք ցույց են անելու: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցույցի կազմակերպիչ Տիգրան Հովհաննիսյանը. «Այսօր բոլորը տաքսի են քշում, բայց ոչ չափանիշ կա, ոչ` ձև: Հանրապետության մասշտաբով տաքսու վարորդների 30 տոկոսն է միայն օրինական տաքսի քշում, մնացած 70 տոկոսը ապօրինի է»,-ասաց նա:Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Տիգրան Հովհաննիսյանի հավաստմամբ, ներկայումս Երևանում տաքսիների 50 տոկոսը արտոնագրված չի. «Չորս տարի է՝ չեն կարողանում օրինականացնել: Թող դաշտը հավասարացնեն և օրինականացնեն, հետո կխոսենք արտոնագրային վճարների թանկացման մասին»,-հավելեց նա:

Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իրենց մնացած խնդիրների մասին կբարձրաձայնեն ցուցի ժամանակ: