AM
14 Փետրվար 2013 - 07:25 AMT

Գորիսի տարածքում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Փետրվարի 14-ին՝ ժամը 9.30-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է։

Գորիսի տարածքում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: