AM
14 Փետրվար 2013 - 08:59 AMT

Փետրվարի 14-ին Առաքելական եկեղեցին շարունակում է նշել Տյառնընդառաջը

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Տյառնընդառաջը` 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը:

Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Միածնաէջ Մայր Տաճարում Երեկոյան ժամերգության ավարտին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց նախատոնակի արարողություն և անդաստանի կարգ, հայտնում է Սբ Աթոռի մամլո ծառայությունը:

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի կանթեղից վառած մոմով` Քրիստոսին խորհրդանշող լույսը փոխանցեց հավատացյալներին:

Այնուհետև Մայր Աթոռի շրջափակում ներկայությամբ հարյուրավոր ուխտավորների վառվեց Տյառնընդառաջի ավանդական խարույկը, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան շարականների և ազգային երգերի կատարումներով: