AM
12 Սեպտեմբեր 2005 - 07:39 AMT

ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ԵԽԽՎ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ, ուր նախատեսված են հանդիպումներ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Բրունո Հալլերի եւ «Ագոյի խմբի» հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Սեպտեմբերի 14-ին Վ.Օսկանյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 60-րդ նստաշրջանի բարձր մակարդակի հանդիպումներին, այնուհետեւ սեպտեմբերի 16-18-ին կմասնակցի ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանի ընդհանուր քննարկումներին: Սեպտեմբերի 18-ին նախատեսված է ՀՀ ԱԳՆ ղեկավարի ելույթը: Նյու Յորքում կայանալիք այցի շրջանակներում Վ.Օսկանյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: