AM
15 Փետրվար 2013 - 07:12 AMT

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Այսօր ժամը 10.30-ի դրությամբ հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: