Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց ՀՀ ում ԱՄՆ ի դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպման ընթացքում դեսպան Հեֆերնը քաղաքապետին ներկայացրեց Գյումրու զարգացման թեմայով ԱՄՆ ի հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպումներից ստացված իր տպավորությունները և հետաքրքրվեց վերջն ամիսներին քաղաքում կատարված աշխատանքներով, առկա հիմնախնդիներով: Սամվել Բալասանյանն իր հերթին բարձր գնահատեց դեսպանի հոգատար վերաբերմունքը Գյումրու նկատմամբ և հակիրճ ներկայացրեց քաղաքապետարանի կատարած աշխատաքներն ըստ առանձին ոլորտների, ներկայացրեց նաև առկա հիմական խնդիրները: Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին նաև գալիք նախագահական ընտրութուններին վերաբերող կազմակերպչական հարցեր:





