(?)Քարոզարշավի առանձնահատկությունը
(!)Վիգեն Խաչատրյան.Քարոզչությունը լրիվ ազատ էր, բայց կարծես թեկնածուները պատրաստ չէին օգտվելու այդ ազատությունից: Այս քարոզարշավի և ընտրությունների ամենաաչքի ընկնող առանձնահատկությունը այդ քարոզչական ազատությունն էր և հավասարությունը բոլոր մրցակիցների համար:
Ռազմիկ Մարտիրոսյան.Այս քարոզարշավն ավելի հանդուժողական, հանգիստ մթնոլորտում էր անցնում: Կարևոր էր այն, որ ընդդիմադիր կողմերի մեջ չեղան մեկը մյուսին վարկաբեկելու, չարանալու դեպքեր:
(?) Թեկնածուների ցանկ
(!)Վ.Խ.Դժվար է բացատրել, թե ինչով էր պայմանավորված թեկնածուների առատությունը: Բոլոր թեկնածուները չէ, որ առաջադրվել էին ընտրվելու նպատակով: Հատկապես հիմա, որ ավարտվում է քարոզարշավը, մենք տեսանք, որ որոշ թեկնածուներ այլ նպատակներ ունեն, որոնց մի մասին հավանաբար իրենք հասան կամ չհասան: Ինձ համար բացարձակապես անհասկանալի էր 4-5 թեկնածուների ներկայությունը: Ինձ համար շատ հստակ է Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի առաջադրումը. նրանք առաջատարն էին այս քարոզարշավում և մրցակցությունը հիմանականում այս երեք թեկնածուների միջև է:
Ռ.Մ.Բնականաբար կան հիմնական թեկնածուներ և կան թեկնածուներ, որոնք ուղղակի դրել են դնելու համար:
(?)Մրցակցայի՞ն, թե՝ ոչ մրցակցային ընտրություներ
(!)Վ.Խ.Միանշանակ մրցակցային ընտրություն է: Այստեղ շատ հետաքրքիր երանգներ են նկատվում, կարծեք, թե ի հայտ է գալիս մասնագիտական ընդդիմություն: Մրցակցությունը ոչ միայն քաղաքական է, այլև մասնագիտական, որը շատ կաևոր է: Հաջորդ կառավարության համար մենք արդեն ունենք ոչ միայն քաղաքական ընդդիմություն, որն ընդամենը ուզում է իշխանափոխություն, այլ արդեն, կարծես, ձևավորվում է մասնագիտական ընդդիմություն, որ ամեն մի կոնկրետ ծրագրի, բարեփոխումների հետ կապված ունի իր մասնագիտական տեսակետները: Դա շատ օգտակար կլինի երկրի համար: Իսկ հայտարարությունները, թե ընտրություններն ավարտված են, իսկ ելքը կանխորոշված, քարոզչական հնարք էին: Մինչև վերջ էլ մենք ունեցանք բավականին հետաքրքիր զարգացումներ: Ամեն դեպքում երեք թեկնածուների միջև բավական լուրջ մրցակցություն էր նկատվում:
Ռ.Մ.Ես չեմ կարծում, որ այս ընտրությունները ոչ մրցակցային են: Մրցակցայինը մի քիչ հարաբերական է: Համենայնդեպս, երեք մարդ, որ դրել են, նրանք լուրջ քաղաքական գործիչներ են, ճանաչված են, ունեն կենսագրություն: Ես չեմ կարծում, որ անպայման պիտի ինչ-որ ունևոր լիներ և այլն… ես այդպես չեմ գնահատում: Մրցակցային են: Կան ծրագրեր, համենայնդեպս լավ, թե` վատ, բայց խոսվում էր ծրագրերի մասին:





