AM
18 Փետրվար 2013 - 04:18 AMT

Ս.Սարգսյանի շտաբը մրցակիցներին է փոխանցել հանձնաժողովի անդամների միջև վստահված անձանց նստելու իրավունքը

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը մրցակիցներին է փոխանցել հանձնաժողովի անդամների միջև վստահված անձանց նստելու իրավունքը: Գործող նախագահի շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեզ, մասնավորապես, ասված է. «Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը` կարևորելով ընտրությունների նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացումը, քվեարկության ընթացքի առավել արդյունավետ վերահսկողությունը, բացակա քաղաքացիների փոխարեն քվեարկելու և կրկնակի քվեարկության դեպքերի բացառումը, հենվելով` ՀՀ ընտրական օրենսգրքի, հատկապես` 59-րդ հոդվածի ընձեռած հնարավորությունների վրա, ըստ որի թեկնածուների վստահված անձինք քվեարկության ողջ ընթացքում իրավունք ունեն նստել (գտնվել) հանձնաժողովի երկու անդամների միջև և անմիջականորեն վերահսկել վերջիններիս գործունեությունը, ինչպես նաև նկատի ունենալով, որ որոշ դեպքերում Ս. Սարգսյանի վստահված անձինք վերոնշյալ իրավունքից առաջնահերթ օգտվելու հնարավորություն ունեն, քանի որ Ս.Սարգսյանը միակ թեկնածուն է, ով առաջադրվել է խորհրդարանում ներկայացված կուսակցության կողմից, հայտարարում է` Ս.Սարգսյանի վստահված անձանց ՀՀ ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված հանձնաժողովի երկու անդամների միջև գտնվելու և նրանց գործունեությունը վերահսկելու իրավունքը զիջում է` բոլոր կենտ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Հ. Բագրատյանի վստահված անձանց, իսկ բոլոր զույգ համարներ ունեցող ընտրական տեղամասերում` Ր. Հովհաննիսյանի վստահված անձանց»: