AM
18 Փետրվար 2013 - 06:45 AMT

Ահազանգ. Տաշիր քաղաքում լցոնման երկու փորձ է եղել

Լոռու մարզի Տաշիր քաղաքի 35/5 ընտրատեղամասից Մեդիա Կենտրոնն ահազանգ է ստացել, որ լցոնում է տեղի ունեցել: Ընտրատեսամասի հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Պալուցյան Մարիամը ահազանգել է, որ 9:30-ի սահմաններում լցոնման երկու փորձ է իրականացվել, որից մեկը հաջողվել է և մոտ երեք ընտրաթերթիկ գցվել է քվեատուփի մեջ, իսկ երկրորդ փորձը կանխել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը: «Այս խախտումն արձանագրվեց, սակայն ոչ ճշգրիտ, գրանցամատյանում գրվել է, որ փորձ է միայն կատարվել, սակայն արդեն իսկ իրականացված փաստը չի արձանագրվել, յոթ հոգով համոզում են հանձնաժողովի անդամ Մարիամ Պալուցյանին ու ճնշում են գործադրում, որ փաստը չարձանագրվի»,- Մեդիա Կենտրոնին հայտնել է նույն ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Գևորգ Քոթանջյանը: