AM
18 Փետրվար 2013 - 07:21 AMT

Ահազանգ. Կոտայքի մարզում ընտրությունները նախատեսված ժամից 20 րոպե ուշ են սկսվել

Կոտայիք մարզի Աբովյան քաղաքի 28/23 ընտրատեղամասից Մեդիա Կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընտրությունները նախատեսված ժամից 20 րոպե ուշ են սկսվել: Տեղամասի դիտորդ Լուսինե Սիմոնյանը ընտրությունների ուշ սկսվելը բացատրել է տեխնիկական պատճառներով. տեղամասի դուռը դժվարությամբ է բացվել: Լուսինե Սիմոնյանը հայտնել է նաև , որ հանձնաժողովը իրականացրել է 1 վիճակահանություն հանձնաժողովի անդամների տեղն ու ֆունկցիաները օրվա տարբեր ժամերին պարզելու համար, մինչդեռ պետք է իրականացներ 6-ը: Մեդիա Կենտրոն փոխանցմամբ վիճակահանությունը նույն կերպ է անցկացվել նաև 28/22 տեղամասում: