AM
18 Փետրվար 2013 - 07:36 AMT

Թիվ 10/21-ում արդեն 120 մարդ ընտրել է

Թիվ 10/21 ընտրատեղամասում ժամը 11:10-ի դրությամբ եղել է 120 ընտրող: Այս մասին PanARMENIAN.Net թղթակցին ասաց վստահված անձ Վրեժ Հովհաննիսյանը: «Ընտրությունը անցնում է խաղաղ, դեռևս ոչ մի ընտրախախտում չի արձանագրվել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր նախագահական ընտրություններ են: Առաջադրվել են 7 թեկնածու՝ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին նախկին արտգործնախարար Րաֆֆի Հավհաննիսյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և անկուսակցական Վարդան Սեդրակյանը: