AM
18 Փետրվար 2013 - 10:11 AMT

Գեղարոտի 14/50 ընտրատեղամասում յոթ թեկնածուներից միայն մեկն ունի վստահված անձ

Արագածոնի մարզի Գեղարոտ գյուղում տեղակայված 14/50 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են հանգիստ, ընտրողների ակտիվությունը սպասվածից ավելի բարձր է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Դավթյանը: Միակ խնդիրն այն է, որ առաջին անգամ ընտրության եկածներ շատ կան և բոլորին պետք է բացատրել՝ ինչպես քվեարկել: Այս ընտրատեղամասում ՀՀ նախագահի յոթ թեկնածուներից վստահված անձ ունի միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա վստահված անձ՝ Էմիլ Բայրախտարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ որևէ խախտում չի եղել և ափսոսանք հայտնեց, որ մյուս թեկնածուներն այս ընտրատեղամասում վստահված անձ չունեն : PanARMENIAN.Net-ի թղթակիցը ընտրատեղամասից հայտնում է, որ 12:30-ին ընտրատեղամաս են այցելել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները: