AM
18 Փետրվար 2013 - 10:27 AMT

Հաղորդում. ՀՀԿ մեքենաներով ընտրողներ են տեղափոխում՝ հորդորելով ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին

Iditord.org կայքը այս ընթացքում հաղորդում է տարբեր ընտրատեղամասերում գրանցվող անօրինական գործողությունների մասին: Ստորև ներկայացնենք կայքում որպես վստահելի ներկայացված հաղորդագրությունները. Երևան, 13/37 ԸՏ – ՔՀԻ դիտորդը ականատես է եղել, թե ինչպես է ընտրողը քվեաթերթիկի հետ միասին վարորդական վկայականը գցել քվեատուփի մեջ։ Նա պահանջել է բացել քվեատուփը և հանել վարորդական վկայականը, սակայն հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ տուփը բացելու իրավունք չունի։

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 17/3 ընտրատեղամասից «Իրավունքի Եվրոպա միավորում» դիտորդական խմբի անդամներն ահազանգում են, որ հանձնաժողովի անդամներն ու Սերժ Սարգսյանի վստահված անձիք ճնշում են գործադրում դիտորդների վրա: «Առավոտից արդեն գրանցվել է Սերժ Սարգսյանի չորս վստահված անձ, որոնք անընդհատ գնում-գալիս են, բավական ագրեսիվ են մեր՝ երկու դիտորդներիս նկատմամբ, վիրավորական արտահայտություններ են անում, խոչընդոտում են մեր աշխատանքն ու տեղաշարժը»,- Մեդիա Կենտրոնին հայտնել է 17/3 ընտրատեղամասում դիտորդություն իրականացնող Լենա Նազարյանը: Գյումրի, 34/27 ԸՏ – ՔՀԻ դիտորդը արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի վստահված անձը մտել է քվեախցիկ և մի քանի անձանց ուղղորդել, թե ում ընտրել։

Աբովյանի 28/12 տեսամասում ընտրողները զարմացած պատմել են, որ ՀՀԿ անդամները մեքենաներով ընտրողներ են տեղափոխում հորդորելով ընտրել Րաֆֆիին: Երևան, 13/38 ԸՏ – ՔՀԻ դիտորդին Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձ Ամալյա Հարությունյանը հայտնել է, որ մի քաղաքացի քվեարկել է վրացական անձնագրով և մինչ փորձել են ճշտել՝ նա ՀՀ քաղաքացիություն ունի թե ոչ, անձն արդեն քվեարկած և հեռացած է եղել։ 9/02 տեղամասում ուրիշի փոխարեն քվեարկող քաղաքացին փախել է տեղամասից: