Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ նախագահական ընտրություններում քվեարկել է 10/19 տեղամասում: Այն տեղակայված է Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում:
Հայաստանի Հանրապետությունում այսօր նախագահական ընտրություններ են: Առաջադրվել են 7 թեկնածու՝ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հավհաննիսյանը, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, անկուսակցական Անդրիաս Ղուկասյանը, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և անկուսակցական Վարդան Սեդրակյանը:





