ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրախախտումների դեպքերով ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է կատարվող քննությունները:
iditord.org կայքում 17.02.2013թ. տեղադրվել է տեղեկություն, որ Դիլիջան քաղաքում Սերժ Սարգսյանի շտաբի կողմից ընտրակաշառքներ է բաժանվում: Նույն կայքը գրել է նաև, որ Իջևանում և Գետահովիտում ակտիվ կերպով բաժանվում են ընտրակաշառքներ, բաժանում են գյուղապետարանում և թաղապետարաններում:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, հարցումներ են իրականացվել համայնքների բնակիչների, ինչպես նաև գյուղապետարանի և թաղապետարանի աշխատակիցների շրջանում, վերցվել են բացատրություններ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ընտրակաշառջք բաժանելու վերաբերյալ դեռձս ձեռք չեն բերվել: Կատարվում է հետաքննություն:
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի կողմից 17.02.2013թ. համացանցում տեղեկություն է տեղադրվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից իրենց ահազանգ է ստացվել, որ ընտրակաշառքի փոխարեն Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց քաղաքացիներին խոստացվում է կոմունալ վարձերի մարում: Ոստինակությունն այս հարցով ևս կատարում է հետաքննություն:





