ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ Մեծամոր քաղաքի 20/02 տեղամասում ժամը 15:05-ի սահմաններում առաջացած մարդկային կուտակումների առընչությամբ հանձնաժողովի նախագահի հրավերով ոստիկանության ծառայողները միջամտել և կարգավորել են ընտրողների հերթը, որը տևել է 7-8 րոպե:
Դրանից հետո որևէ այլ գործողություններով ընտրությունների բնականոն ընթացքը չի խոչընդոտվել:





