ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է 17 հայցադիմում: Բավարարվել է 13-ը, մեկը մերժվել է, մեկը` վերադարձվել, ևս երկուսը` չեն ընդունվել:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 4 հայցադիմում է ստացել, 1-ը մերժվել է, 1-ը` վերադարձվել, ևս երկուսը` մերժել են ընդունել:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ստացել է երկու դիմում և բավարարել:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ստացել և բավարարել է երկու դիմում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել ևբավարարել է վեց դիմում, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` բավարարել է մեկ դիմում:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է երկու դիմում և բավարարել:





