AM
20 Սեպտեմբեր 2005 - 03:57 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԵՐԵՎԱՆ

Սեպտեմբերի 29-ից 30-ը Երեւանում կայանալու է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստում Վրաստանի պատվիրակությունը գլխավորելու է վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Նիստում քննարկվելու են Վրաստան էլեկտրաէներգիայի արտահանմանը, Վրաստանի տարածքով հայկական բեռների տարանցիկ փոխադրմանը, հայաբնակ Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող հարցեր, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: