AM
20 Փետրվար 2013 - 07:35 AMT

Երեք հրդեհ՝ մեկ օրում

Փետրվարի 20-ին, ժամը 03.47-ին ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Կամոյի փողոցի թիվ 12 տանը:Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Կամոյի փողոցի թիվ 10ա տանը:Մասամբ այրվել են Գ. Աբգարյանին պատկանող տան դուռը, պատուհանը, տանիքի փայտյա կառուցա¬տար¬րերը` 2 քմ, և տանը կից վագոն-տնակն` ամբողջությամբ` 18 քմ մակերեսով:

Ժամը 05.34-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում այրվում է տան տանիք:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Ամբողջությամբ այրվել է Ժ. Հարությունյանին պատկանող տան տանիքը` 120 քմ մակերեսով:

Ժամը 06.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 6-րդ փողոցի թիվ 24 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այրվել է Ա. Սարդարյանին պատկանող տանը կից ցախա¬նոցում գտնվող 3 խմ փայտ: