Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում մեկնարկեց Հարկային բարեփոխումների քառամյա ծրագիրը: Ծրագրի նպատակը hայաստանյան հարկային համակարգի բարելավումն է:
Հարկային բարեփոխումների ծրագրի ղեկավար Վիլյամ Գարդները նշեց, որ ծրագիրը կհզորացնի ՀՀ Ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի տնտեսական աճը խթանող արդյունավետ և էֆեկտիվ հարկային քաղաքականության մշակմանը:
«Պետք է այնպես անել, որ հարկային դաշտը բեռ չդառնա վճարողների համար: Պետեկամուտների կոմիտեն ավելի լավ կկարողանա կատարել իր պարտականությունները: Մեր ծրագիրը կօգնի հարկային քաղաքականությանը հստակ սահմանել իր նպատակները, իսկ անձնակազմին կօգնի հարկային քաղաքականության վերլուծման և հզորացման գործում»,-հավելեց նա:
ՀՀ Կենտորանական բանկի պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանը կարևորեց գործընկերների հետ համագործակցությունը և նշեց, որ այս ծրագիրը կնպաստի նաև ՀՀ Ֆինանսների նախարարության, Պետեկամուտների կոմիտեի ինստիտուցոնալ զարգացմանը, կոմիտեի և հարկ վճարողների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզների կատարելագործմանը:





