AM
20 Փետրվար 2013 - 15:42 AMT

Ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Փետրվարի 20-ի ժամը 17.45-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։ Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: