AM
21 Սեպտեմբեր 2005 - 03:38 AMT

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ, հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովրդների բազմադարյա ավանդույթները, մեր երկրների շահերի համընկնումը կամ մոտ լինելը ամուր հիմք են ստեղծում երկկողմ փոխգործակցության համար: Ուրախալի է, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները դարձել են տարածաշրջանում կայուության եւ անվտանգության կարեւորագույն գործոնը: Համոզված եմ, որ 2005 թվականին Հայաստանում Ռուսաստանի տարվա հաջող անցկացումը եւ 2006 թվականին նախատեսվող Հայաստանի տարվա անցկացումը Ռուսաստանում կծառայեն ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության խորացմանը»: