Հանրապետության տարածքում այժմ ձյուն է տեղում, սակայն օրվա երկրորդ կեսին և երեկոյան տեղումներն ամենուրեք կդադարեն: Օդի ջերմաստիճանն առանձին շրջաններում մի փոքր կնվազի: Հնարավոր է քամի 15-20մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց:
Հայպետհիդրոնետից հայտնում են, որ Երևանում օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ հնարավոր են թույլ տեղումներ, երեկոյան տեղումները կդադարեն, կլինի պարզ եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց:
Գիշերը սպասվում է -1+1, ցերեկը՝ +4+6, երեկոյան +1+3 աստիճան տաքություն:





