Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` փետրվարի 21-ին, ժամը 18:00-ին գումարելու է արտահերթ նիստ:
Օրակարգում ընդգրկված են 2013 թվականի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրերի, Երևանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական ժամանակացույցի և նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի համակարգող Գևորգ Կալենչյանի դիմումի մասին հարցերը:





