«Լեռնային Ղարաբաղը չի հրաժարվելու իր անկախությունից: Ի սկզբանե գիտեինք, որ դա երկար ու ծանր ճանապարհ է, պետք է պատրաստ լինենք անցնել դա»,- այսօր Եռաբլուրում լրագրողների ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, ԼՂՀ-ն շահագրգռված է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի հնարավորինս արագ, բայց դա կախված չէ միայն ղարաբաղյան կողմից: Ա.Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ «Արցախը հասնելու է իր նպատակներին»:





