Ընտրությունների արդյունքներից դժգոհ ուժերը պահանջում են վերահաշվարկ` հուսալով, որ կկայանա նաև ընտրությունների երկրորդ փուլ, մինչդեռ երկրորդ փուլը չի կայանա անգամ վերահաշվարկից հետո: Այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Բոլոր թեկնածուներն ունեցել են ազատ և բաց հաղորդակցության հնարավորություն: Քվեարկությանը բոլորը մոտեցել են հավասար սկզբունքով: Անկասկած խախտումներ եղել են, բայց ես մերժում եմ այն թեզը, որ ընտրություններն անարդար են եղել»,-հավելեց Հարությունյանը:
ԱԺ պատգամավորն անհիմն է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի և վերջինիս թիմակիցների դժգոհությունը: Հարությունյանի կարծիքով Ր. Հովհաննիսյանը կարող է բողոքարկել միայն այն ժամանակ, երբ կուսակցության կողմից ներկայացված ընտրախախտումները իրավական հիմք կունենան: «Ես հույս ունեմ, որ Ր. Հովհաննիսյանը և իր թիմակիցները հաշվի կառնեն անցյալում նման դժգոհությունների արդյունքները և դուրս կգան էմոցիոնալ դաշտից: Ես երկրորդ մարտի 1-ի հնարավորություն չեմ տեսնում: Որևէ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել այս ամենը»,-նշեց Խոսրով Հարությունյան:
Ինչ վերաբերում է Ր. Հովհաննիսյանի հավաքած քվեների թվին, ապա ԱԺ պատգամավորի կարծիքով թեկնածուն պետք է ձայների 38 % հավաքելու համար մասմաբ շնորհակալ լինի այօսրվա կառավարությանը, որը ապահովել է քվեների որոշ մասը: Հարությունյանը նշեց նաև, որ տարօրինակ է համարում կուսակցության այդքան քվե հավաքելը, այն դեպքում, երբ վերջինս խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթահարել էր 5 % -ի շեմը և չէր բողոքարկել:





