ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ ԶՈւ զինծառայողների քվեարկության հետ կապված ահազանգերի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Թիվ 29/13 ընտրատեղամասում /Վանաձոր, Տարոն 2 թաղամաս, թիվ 33 մանկապարտեզ/ արձանագրված ահազանգի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:





