Երեկ երեկոյան ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել վթար. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գուրգեն Եղիազարյան, ծնվ.1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել ծառին և կողաշրջվել, իսկ ծառը ընկել է ճանապարհի երթևեկելի հատված:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գ.Եղիազարյանը, ուղևորներ` Արթուր Մկրտչյանը (ծնվ.1979 թ.), Վահան Բադալյանը (ծնվ.1990 թ.) և Արամ Ազարյանը (ծնվ.1989 թ) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման, ծառի մասնակի մասնատման և ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ





