Փետրվարի 21-ին Արցախի ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների ու զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված ՊԲ-ում իրականացվող կադրային քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկմանը: Նիստը վարում էր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ելույթ ունեցողներն անդրադարձան բանակի կադրային աշխատանքներում առկա հիմնախնդիրներին, համալրման ուղղությամբ իրականացվող գործընթացներին, նորանշանակ սպաների հետ տարվող աշխատանքների ու զինծառայողների սոցիալական ոլորտին վերաբերող հարցերին:
Ռազմական խորհրդի նիստն ամփոփեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մ. Հակոբյանը: Կարևորելով կադրային ճիշտ քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը բանակի մարտունակության բարձրացման գործում՝ բանակի հրամանատարը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես այն գործընթացների վրա, որոնք նպատակաուղղված են հրամանատարական կազմի ճիշտ ընտրությանը, նրանց մասնագիտական որակների բարձրացմանը և, որ շատ կարևոր է՝ պաշտոնների պլանային փոխարինման համակարգվածության ապահովմանը: Ելնելով այս և մյուս գործընթացների նպատակային իրականացման անհրաժեշտությունից, բանակի հրամանատարը տվեց մի շարք կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ:





