ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի առջև` Բաղրամյան 18 հասցեում մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անում և պահանջում են, որ միջազգային դիտորդները րոպե առաջ հեռանան Հայաստանից:
Ոստիկանները թույլ չեն տալիս ակցիան իրականացնել` պատճառաբանելով, որ ցուցարարները խոչընդոտում են երթևեկությանը: Նրանք ակտիվիստներին և լրագրողներին իջեցնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակից ներքև:
Ոստիկաններն առաջարկում են ակցիան անցկացնել դիմացի մայթին: Ակտիվիստներն էլ չեն ցանկանում հեռանալ, քանի որ, իրենց խոսքով, խախտվում է իրենց ազատ տեղաշարժման իրավունքը: Ակտիվիստները նշում են, ու եկել են ԵԱՀԿ գրասենյակի մոտ, որ իրենց խոսքը փոխանցեն դիտորդներին:





