AM
22 Փետրվար 2013 - 12:50 AMT

Փետրվարի 23-ին «Խաղաղական Ժամերգություն» տեղի կունենա Ս. Սարգիս եկեղեցում

Փետրվարի 23-ին` ժ. 18:00-ին, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում տեղի կունենա «Խաղաղական ժամերգություն»:

ԱՀԹ Թեմական Երիտասարդական հոգևոր միությունների, հոգևոր պատասխանատու Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ, թեմի երիտասարդաց միությունների հոգևոր հովիվների և անդամների մասնակցությամբ Մեծ պահքի 3-րդ` «Անառակ որդու» կիրակիին նախընթաց հավարտ ժամերգության կխոսվի քարոզ «Կորսված և գտնված խաղաղություն» բնաբանով: Այնուհետև «Արարատ» երգչախմբի երգեցողության ներքո «Խաղաղական ժամերգություն» մասնակիցները առիթ կունենան մտորելու, խորհելու քարոզված թեմայի շուրջ:

Արարողության վերջում «Տեր ողորմիա» -ի ծնկաչոք երգեցողությամբ ներկա հոգևորականները և հավատացյալ ներկաները կհայցեն Ամենախնամ Աստծուց Հայ ժողովրդի և աշխարհի խաղաղության համար, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը: