AM
22 Փետրվար 2013 - 13:38 AMT

Ս. Հասան-Ջալալյան. Մենք եկել ենք տալու Եռաբլուրում լաց լինող կնոջը գործող նախագահի տված հարցի պատասխանը

Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա համակիրների ցույցը: Պետք է վերջ դրվի այս համակարգի գոյությանը: Երիտասարդ քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը այսպես սկսեց իր ելույթը և վերհիշեց, որ 25 տարի առաջ հենց այս հրապարակում պայքար էր սկսվել, որն ավարտվել է հաղթանակով: Նա հիշեց, որ Եռաբլուրում գործող նախագահը լաց լինող կնոջն ասում էր՝ «եկել ես ստեղ լաց ես լինում, որ ինչ անես»: «Մենք հիմա հնչեցնում ենք դրա պատասխանը: Մենք եկել ենք տեր կանգնելու մեր իրավունքներին, եկել ենք ասելու, որ ժողովուրդը աղքատ է, արտագաղթում է, գործազուրկ է: Մենք եկել ենք վերջ դնելու հաստավիզ, ջիպերով շրջողներին, այս համակարգը գտնվում է մի քանի հոգու ձեռքում և այն պետք է փոխել: Հայ ժողովուրդը չի նահանջելու, մենք վճռական ենք և գնալու ենք մինչև հաղթանակ: