Ազատության հրապարակում շարունակվում է Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա համակիրների ցույցը: Նախքան ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին ձայն տալը, «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հրաժարական է տվել ոչ թե նրա ահմար, որ վատ էր աշխատում, այլ նրա համար, որ չի կատարվել կուսակցական առաջադրանքը և այդ մարզում ավելի շատ ձայներ է ստացել Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ:





