AM
23 Փետրվար 2013 - 12:39 AMT

Սահմանը պաշտպանելիս անձնական խիզախության համար պարգևատրվել են ՊԲ զինծառայողներ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է կարգադրություն, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած անձնական խիզախության համար 50 հազարական ՀՀ դրամի չափով պարգևատրվել է Պաշտպանության բանակի N զորամասի 59 զինծառայող:

Այս մասին PanARMENIAN.Net-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: