AM
25 Փետրվար 2013 - 06:38 AMT

ԿԳՆ-ն՝ դասադուլի մասին. Բացակայությունների թիվն այսօր այլ օրերից էապես չի տարբերվում

Քանի որ այսօր մի խումբ ուսանողներ հայտարարել էին, որ դասադուլ են անելու, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ առավոտյան ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են: Բացայկայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում: ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ:

Հավելենք, որ այս թեմային իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա գրել է իր հնարավոր պաշտոնանկություն և դասադուլի կոչերի մասին.

«ՀՀ Սահմանադրությանն համապատասխան Կառավարության հետ միասին հրաժարական կտամ: ՀՀ ԿԳ նախարար լինելը մեծագույն պատիվ է: Միաժամանակ ինձ դասում են այն մարդկանց շարքին, ովքեր ինքնադրսևորման և ինքնակայացման համար չէ, որ Հայաստանում «պաշտոն« են զբաղեցնում»,-գրել է նախարարն ու հավելել, որ դասադուլի հարցում ինքն ու Րաֆֆի Հովհաննիսյանը միակարծիք են. «Քաղաքական պայքարը պետք է վարվի բացառապես ՀՀ օրենքների շրջանակում: Երիտասարդները ազատ են իրենց քաղաքական կողմնորոշումների և հայացքցների մեջ, սակայն կարծում եմ, ոչ ի վնաս սեփական կրթության»: