AM
25 Փետրվար 2013 - 10:22 AMT

Կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ. ՀՀ քաղաքացին ճիշտ նախագահ է ընտրել

ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի վերընտրությունը առաջին հերթին ՀՀ քաղաքացիների հաղթանակն է, որով հնարավորություն ստեղծվեց կայունությունը պահպանելու միջոցով ապահովել ՀՀ-ում պետական անվտանգության, սահմանադրական կարգի պահպանման, օրինականության ամրապնդման, տնտեսության, սոցիալական և մշակութային ոլորտներում բնականոն զարգացման հեռանկարները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միավորում» ՀԿ գլխավոր շտաբի պետ, կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ` Սարգիս Աղաբեկյանը: «Մենք նաև հավատում ենք, որ ՀՀ քաղաքացիները այնքան փորձ և իմաստություն ունեն, որ ամեն մեկն իր քայլերով կարող է նպաստել ՀՀ կայունացմանը, բնականոն զարգացմանը և մեր երկրի մրցողունակության բարձրացմանը»,-ասաց Սարգիս Աղաբեկյանը և ավելացրեց, որ ՀՀ քաղաքացին ճիշտ ընտրություն է կատարել քվեարկելով գործող նախագահի օգտին, ով կկարողանա լուծել մեր երկրի խնդիրները:

«Նա ունի մեծ փորձ, և ես համզված եմ, որ նա իրեն կարդարացնի»,-ասաց ասուլիսի մյուս բանախոսը՝ «Հայ-կազակական բարեկամության և համագործակցության միջազգային միավորում» ՀԿ նախագահության նախագահ, գլխավոր ատաման, կազակական զորքերի գեներալ- գնդապետ` Կարապետ Զադոյանը: