ՀՀ ԿԸՀ-ն ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, հիմք ընդունելով մի շարք կարևոր հանգամանքներ՝ բողոքներ, դատական ակտեր և այլն, տալիս է իրավական գնահատականներ: Նման հայտարարություն արեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները: Նա նշեց, որ քվեարկության արդյուքների վերահաշվարկի վերաբերյալ պարզապես անհրաժեշտ է ներկայացնել դիմում ՝ առանց որևէ հիմանավորման, պարզապես խնդրելով վերահաշվարկ կազմակերպել: «Դա բավարար է, որ բացվի տեղամասի արկղը և իրականացնի վերահաշվարկ: Նման դիմում կարող են ներկայացնել այն անձնին, ովքեր եղել են տեղամասային կենտրոնում արդյունքները ամփոփելիս»,- ասաց Տիգրան Մուկուչրյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները միասնական ձևաթղթի վրա են գրված եղել, որոնցում միայն տվյալներն են փոխված: Օրենքն ամրագրել է , որ քվեարկության արդյունքները կարող են անվավեր ճանաչվել, եթե կան խախտումներ, որոնք ապացուցված են և խեղաթյուրում են արդյունքները: Անվավեր ճանաչելու տարբերակը Ընտրական օրենսգիրքը դիտարկում է ծայրահեղ քայլ, միայն խիստ ծայրահեղդեպքում կարող են զրոյացվել արդյունքները: Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ չեն ներկայացվել կոնկրետ փաստեր: Ըստ Տիգրան Մուկուչյանի՝ տեղի են ունեցել որոշակի խախտումներ, թերացումներ, բայց տրվող գնահատականներն ամբողջական արդյունքի մասին են, իսկ տեղական, լոկալ թերացումները, ԿԸՀ գնահատականներով՝ չեն ազդել վերջնական արդյունքի վրա: «Բոլորը թերացումները վերլուծվելու են, առանձին դեպքերում իրավանորմերի կատարելագործմանն ուղղված քայլեր են իրականացվելու: Կլինեն նաև առաջրկներ դիտորդների կողմից, մենք պատրաստ ենք քննարկել և ամփոփել մեր եզրակացության մեջ»,- նկատեց ԿԸՀ նախագահը: Անդրադառնալով այսօր ԿԸՀ նիստի ժամանակ ԿԸՀ շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ եթե մարդիկ ներկայացնում են որոշակի տեսակետներ, իրենց գործն է փաստերը ներկայացնել այնպիսին, ինչպիսին կան:





