AM
27 Սեպտեմբեր 2005 - 03:21 AMT

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼՈՒ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Մարինա Դոլգոպոլովային: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Գենադի Նեւիգլասի Հայաստան կատարելիք առաջիկա այցի հետ կապված, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանում սեպտեմբերի 30-ին մեկնարկող Բելառուսի մշակույթի օրերի շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների ծրագիրը: