AM
26 Փետրվար 2013 - 06:16 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով

Հանրապետության տարածքում այսօր ամպամածություն և թույլ տեղումներ կդիտվեն արևելյան շրջաններում` Լոռի, Տավուշ, Սյունիք, Արցախ: Այլ շրջաններում առայժմ կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ արևային եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով:

Առանձին վայրերում հնարավոր է քամի 10-15մ/վրկ արագությամբ, բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց, և անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից, դժվարանցանելիություն:

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց:

Գիշերը սպասվում է +1+3, ցերեկը +9+11, երեկոյան +4+6 աստիճան տաքություն: