Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վաղը` փետրվարի 27-ին, կմեկնարկի սոցիալական բնակարանաշինությանը։ Սոցիալական մատչելի բնակարանների կարիքը Հայաստանում գնալով աճում է: Սա Հայաստանում նոր գործընթաց է, որի շրջանակներում խնդիրների լուծումների բացակայությունը կարող է խոչընդոտել Հայաստանի զարգացմանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի» գործադիր տնօրեն Արա Նազինյանը:
«Հայաստանում սոցիալական մատչելի բնակարանների թեման քննարկվող է դարձել նաև կառավարությունում, ինչը նշանակում է, որ օրենսդրական դաշտում փոփոխություններն այս առումով հնարավոր են: Արդյուքնում հնարավոր կլինի ներառել մասնավոր սեկտորի մասնակցությունը հիմնադրամի ծրագրերի ֆինանսավորման գործում: Ներկայումս մենք ունենք աշխատանքային ծրագրեր 6 մարզերում և Երևանում: Դիլիջանի ծրագիրն արդեն հավանականության է արժանացել և ֆինանսաավորվել հոլնդական DIGH կազմակերպության կողմից: Հրազդանի ու Վանաձորի բնակարանային ծրագրերն արդեն պատրաստ են, իսկ Աշտարակի և Ալավերդիի ծրագրերը մշակման փուլում են: Ներկայումս Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Վեդիում: Յուրաքանչյուր համայնք ծրագրի մշակման իր ձևաչափն ունի»,-հավելեց Նազինյանը:
Ծրագրի շրջանականելում արդեն կան նկատելի ձեռբերումներ, որոնցից ձեռք բերված փորձի վրա էլ մշակցվում են մատչելի բնակարանների հատկացման նոր ծրագրերը: Գորիսում և Քանաքեռ-Զեյթունում ծրագրի շրջանակներում բնակարաններ հատկացվեցին հիմնականում տարեցներին և անօթևան ընտանիքներին: Գորիսում 2005-2008 թթ. կառուցվել է 14 բնակարաններից բաղկացած սոցիալական 2 տուն: 2010-2012 թթ. կառուցվել է 20 բնակարաններից բաղկացած սոցիալական տուն: Բնակարանները համարվում են քաղաքապետարանի սեփականությունը: Ինչ վերաբերում է Դիլիջանին, ապա այստեղ բնակարանային ծրագրի առաջին փուլում նախատեսվում է կառուցել 50 բնակարան, իսկ երկրոդում` 150: Հրազդանի համար նախատեսվում է կառուցել 48 բնակարան, իսկ Վանաձորի համար` 80:
Բնակարանային ծրագրերը կընդգրկեն նաև Մարալիկը և Երևանը: Մարալիկում նախորդ տարի 3 համալիր շենքեր էին հանձնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որոնք արդեն օգոստոսին տրամադրվեցին նախարարությունում հաշվառված անձանց: Նախարարությանն է հանձնվել նաև Թբիլիսյան խճուղի 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենքը, որը ներկայումս վերակառուցվում է որպես 40 բնակարաններից բաղկացած սոցիալական տուն: Այն ունեալու է բոլոր հարմարությունները հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Բնակարանները շահագործման են հանձնվում տարբեր պայմաններով. «Թիրախային խումբը ցածր միջին եկամուտ ունեցող ընտանիքներն են: Նրանք կարող են մատչելի վարձակալել բնակարանը, իսկ հետագայում այն ձեռք բերել որպես սեփականություն»,-նշեց Արա Նազինյանը:
«Ծրագրի շրջանակներում բնակարաններ են տրամադրվել առանց ծնողական խնամքի մնացած 300 երեխաների, որոնցից մոտ 170-ը մանկատան երեխաներ են: Տարեցներին բնակարանները տրամադրվելու են անժամկետ, իսկ անօթևան ընտանիքներին 10 տարի ժամանակով, որից հետո նրանք կրկին կարող են պայմանագիր կնքել»,-նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ԱՍԲԱ հիմնադրամը ստեղվել է 2010 թ. հայ-հոլանդական համագործակցության արդյունքում: Հիմնադրամի նպատակն է` մատչելի, որակյալ բնակարանների տրամադրումը Հայաստանի ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին: Հայաստանում սոցիալական մատչելի բնակարանների զարգացման ծրագիրը իրականացվում է Նիդեռլկանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարության Սոցիալական վերափոխումների ծրագրի ֆինանսական (ՄԱՏՐԱ) աջակցությամբ:





