Հայաստանում ստեղծված իրավիճակին միայն ու միայն լինելու են սահմանադրական նորմերին համապատասխան հանգուցալուծումներ: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք հարգում ենք այն բոլոր քաղաքացիներին, ովքեր չեն քվեարկել մեր թեկնածուի օգտին, նրանց կարծիքը կարևոր է մեզ համար, և մենք պետք է հաշվի առնենք այդ իրականությունը: Հայերենը շատ հարուստ է, և պետք չի կիրառել «ճգնաժամ» և «լարվածություն» բառերը: Դրանք ծայրահեղական բառեր են: Ցանկացած ժողովրդավարական երկրում հաղթած քաղաքական ուժը ստանում է ընտրողների ձայների 55-56%-ը: Միաժամանակ, մենք չենք հերքում որոշ խնդիրների առկայությունը: Ինչպե՞ս է հնարավոր, որ երկրում խնդիրներ չլինեն»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ առանց խնդիրների երկրներ չկան, իսկ Պլատոնի ներկայացրած կատարյալ աշխարհն ուտոպիա է:





