1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ: Դեպքերի մասին պատմում են ականատեսները:
Վիտալի Դանիելյան Զոհվածներ Սեդա և Նիկոլայ Դանիելյանների որդին Բնակարանը սկսեցին ավերել։ Հետո վերցրեցին ծնողներիս անձնագրերը և կարդացին մի քանի բառ։ Մաքուր ռուսերենով մեկը կարդաց «Դանիելյան»՝ շեշտելով «յան»-ը, թերթեց էջը, այնտեղ գրված էր «հայ»։ Եվ ասեց. «Դա արդեն բավարար է»։ Հետո սկսեցին գոռալ, որ եկել են արյուն խմելու։ Ինձ խփեցին՝ սկզբում մահակով, հետո երկաթյա ամրանով։ Հետո ես արդեն ուշքի եկա, փորձեցի նրանց բարձրացնել, բայց իմ ձեռքը ջարդված էր, այդ իսկ պատճառով չկարողացա։ Գնացի մուտք, սկսեցի հարևաններին խնդրել, որ շտապ օգնություն կանչեն, բայց բոլորը մերժում էին և դուռն անմիջապես փակում:





